«Ազգային ցանց» մեդիա մշակութային հիմնադրամը ռազմավարական հաղորդակցությունների բացառիկ համակարգ է, որը ներառում է առցանց բազմալեզու հեռուստաընկերություն, վերլուծական կենտրոն եւ մեդիա կրթարան։ Հիմնադրամի գերագույն նպատակն է նպաստել հայկական քաղաքակրթության ճանաչելիության բարձրացմանն ու հայկական պետականության հարատևմանը, այդ թվում՝
Դառնալ Հայաստանից հեռարձակվող ճշտգրիտ տեղեկատվության աղբյուր՝
■ հիմնված հեղինակություն վայելող վերլուծական կենտրոնի վերլուծությունների վրա,
■ բարձրացնել Հայաստանի ճանաչելիության մակարդակը միջազգային մեդիա և հասարակական հարթակներում,
■ Հայաստան-Սփյուռք կապն ամրապնդելու համար իրականացնել համատեղ նախագծեր,
■ կրթել ժամանակակից տեղեկատվական համակարգը սպասարկող բարձրակարգ մասնագետներ։
Այսպիսով, հիմնադրամը փնտրում է ապագայի լրագրողների մասնագիտությունը սերտելու պատրաստ եռանդուն երիտասարդների, ովքեր պատրաստ են անվճար կրթվել և հետագայում ներգրավվել նորաստեղծ մեդիա ընկերության աշխատանքներում։
Հայտերը ընդունվում են մինչեւ Հոկտեմբերի 25-ը
Ցանկացած հարցերի դեպքում կարող եք ազատ կապ հաստատել մեզ հետ
[email protected]
+374 77 930374